Պետք ա հնարավորինս շատ ԱԹՍներ ու հեռակառավարվող այլ զինտեխնիկա ձեռք բերել կամ արտադրել ու ուղարկել առաջնագիծ, բնականաբար մահերի քանակը կնվազի եթե ․․․

Պետք ա պատերազմը ավտոմատացնել հնարավորինս արագ ու հնարավորինս շուտ, այսինքն, պետք ա հնարավորինս շատ ԱԹՍներ ու հեռակառավարվող այլ զինտեխնիկա ձեռք բերել կամ արտադրել ու ուղարկել առաջնագիծ, բնականաբար մահերի քանակը կնվազի եթե շատ հատվածներում աշխատեն ավտոմատացրած համակարգերը, իսկ թշնամին ավելի շատ կորուստներ կունենա։ Պետք ա էս հարցը ավելի արագացնել։ Ինչքան հնարավոր ա, պետք ա արագ ինտեգրվենք 5րդ սերնդի պատերազմի մեջ։

Պետք ա ոչ թե կոչ անել, որ բոլորը ներառյալ կանայք գնան առաջնագիծ, այլ պետք ա առաջնագիծ թողել միայն ու միայն պատրաստություն անցած մարդկանց, գործից չհասկացող մարդիկ ավելի շատ խանգարում են քան օգնում ու ստեղ թասիբը կապ չունի, ավելի լավ ա լինեն 100 հոգի բայց հստակ հասկացող ու գիտակցող ամեն ինչ, քան 1000 հոգի բայց իրար խանգարող ու իրավիճակը բարդացնող, առաջնագծում պետք ա ամեն մեկը կարողանա նախ ինքը իրա մասին հոգ տանել իմանա, որ հետո հարկ եղած դեպքում ընկերոջ մասին էլ հոգ տանի։

Առհասարակ պետք ա կարողանալ ճիշտ ձևավորել և առաջնագիծը և թիկունքը, քանի որ եթե առաջնագիծը անառիկ լինի, բայց թիկունքը թույլ, ապա առաջնագիծը երկար չի դիմանա նույնն էլ հակառակը, իսկ եթե կարճ, ապա ամեն մասնագետ պետք ա իր տեղում լինի` հաց թխողը իր տեղում, որ հաց թխի ու հացը հասնի զինվորին ու բնակչությանը, ոչ թե հաց թխողը զոհվի, ու հացը ոչ առաջնագիծ հասնի ոչ էլ բնակչությանը, հաց թխողը ուղղակի օրինակ էր։

Be the first to comment on "Պետք ա հնարավորինս շատ ԱԹՍներ ու հեռակառավարվող այլ զինտեխնիկա ձեռք բերել կամ արտադրել ու ուղարկել առաջնագիծ, բնականաբար մահերի քանակը կնվազի եթե ․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*