Զուգդիդիում «Վրաստանի բանկի» վրա հարձակումը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչություն

Զուգդիդիում «Վրաստանի բանկ» մասնաճյուղի զինված ներխուժումը որակվել է ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն:

ՆԳՆ-ն նշում է, որ հետաքննությունն ընթանում է 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են զենքի ապօրինի ձեռքբերում / պահում /, կրում` ահաբեկչություն իրականացնելու և պատանդներ վերցնելու նպատակով:

Խուզարկություններ են կատարվել ահաբեկչությունն իրականացրած Բադրի Էսեբուայի տանը, նաև նրա հարազատների բնակարաններում: ՆԳՆ-ը հրապարակել է ահաբեկչի նկարը:Նշենք, որ այսօր Վրաստանի ՆԳՆ-ը հաստատել է, որ հարձակումն իրականացրել է ոմն Բադրի Էսեբուան: Աղբյուրի համաձայն, հանցագործը նույնականացվել է նույն օրը, սակայն իրավապահները «խնդիրների են հանդիպել» նրա ձերբակալման փորձի ժամանակ:

Be the first to comment on "Զուգդիդիում «Վրաստանի բանկի» վրա հարձակումը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչություն"

Leave a comment

Your email address will not be published.


*