Դոնալդ Թրամփը այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը անդրադարձել է այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին , որտեղ ԱՄՆ նախագահը ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը.«Դոնալդ Թրամփը այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Ստորեւ ներկայացնում ենք բառացի մեջբերումը Թրամփի այսօրվա ելույթից։

-Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռ վnղներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար:

Նրանք դժվшր օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայում էի, մենք Օհայում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մшհերը, մшրտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի:

Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ։»

Be the first to comment on "Դոնալդ Թրամփը այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*